Tuesday, 07 05 2024
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան

Կայսերական Ռուսաստանը կանհետանա. Հայաստանը կստանա իր հնարավորությունը

Հայաստանի համար շատ դժվար է ազատվել «կայսերական Ռուսաստանի գրկախառնությունից», բայց դա հնարավոր է: Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մոտակա 10-20 տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ կլինեն Ռուսաստանում, քաղաքական ղեկավարները Մոսկվայում ուշքի կգան և կհասկանան, որ Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունն աղետալի է եղել: Եվ այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա ավելի ազատ արտաքին քաղաքականություն իրականացնել:

– Պարոն Հերբսթ, քանի որ եղել եք ԱՄՆ-ի դեսպանը նախկին խորհրդային մի քանի երկրներում, հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք Եվրասիական տնտեսական միության մասին: Ո՞րն է այս կառույցը ձևավորելու Ռուսաստանի ռազմավարական նպատակը, և ունի՞ արդյոք այս նախագիծը ապագա, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ Եվրասիական տնտեսական միությունը շատ անհաջող նախագիծ է ոչ միայն Հայաստանի կամ Ղազախստանի, Բելառուսի, այլև Ռուսաստանի համար: Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թայվանը ցույց տվեցին, որ բարեկեցիկ երկիր դառնալու ճանապարհը գլոբալ տնտեսությանն ամբողջությամբ ինտեգրվելն է, գլոբալ տնտեսության մեջ մրցակցային դառնալը: Սա է բարգավաճման հասնելու ուղին: Հաջողության բանաձև չէ միավորելը երկրներին, որոնք տեխնոլոգիապես զարգացած չեն, առաջադեմ չեն: Սա ապագա ձախողման բանաձև է, հետևաբար, ես Եվրասիական տնտեսական միությունը համարում եմ քաղաքական նախագիծ` պատված տնտեսական հախճասալիկով: Ռուսաստանը կարող է կրկին հզոր երկիր դառնալ այն դեպքում, եթե ազատություն տա ռուս մեծ ժողովրդին, որոնք գիտական մեծ նվաճումների են հասել մաթեմատիկայի ոլորտում, և զարգացնի իր տնտեսությունը, որտեղ անհատ ձեռնարկատերերը կկարողանան հաջողության հասնել: Սա է Ռուսաստանի հզորության ճանապարհը: Այս իմաստով սա նաև Հայաստանի հզորության ճանապարհն է:

– Բայց կարծում եք՝ Հայաստանը ամեն դեպքում կմնա՞ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում կամ տարածությունում, թե՞ կարող է փոխել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը:

– Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական տարածության կոնցեպտը մինչ օրս էլ իրական է, բայց դա օգտակար չէ երկրի զարգացմանը: Չինաստանը ուժեղ և հզոր պետություն դարձավ ոչ թե այն պատճառով, որ ունի աշխարհաքաղաքական ազդեցության գոտի, այլ որովհետև թույլ տվեց իր ժողովրդին բարգավաճել գլոբալ տնտեսության մեջ: Եթե Ռուսաստանը փորձում է ինչ-որ ձևով վերականգնել ռուսական կայսրությունը, ապա նրանք չեն ունենա ժամանակակից տնտեսություն: Ռուսաստանը ժամանակի ընթացքում կդառնա աղքատ և թույլ պետություն: Բայց ես չեմ սպասում նման զարգացման: Կարծում եմ, որ ինչ-որ պահի՝ 5 կամ 10 տարի անց, ղեկավարները Մոսկվայում ուշքի կգան և կհասկանան, որ վերջին 10 տարիներին իրենց վարած քաղաքականությունն աղետալի է:
Հասկանում եմ, որ Հայաստանի համար շատ դժվար է ազատվել կայսերական Ռուսաստանի գրկախառնությունից: Բայց դա հնարավոր է: Կայսերական Ռուսաստանն ինչ-որ պահի կանհետանա, որովհետև կայսրության վերացումը բխում է Ռուսաստանի ժողովրդի շահերից:

– Իսկ Հայաստանն ունի՞ այլընտրանք:

– Եթե Վրաստանը կարողացավ անկախ քաղաքականություն հետապնդել, Հայաստանն էլ կարող է նույնը անել:

– Բայց չէ՞ որ Վրաստանը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով կորցրեց տարածքներ: Նրանք վճարեցին իրենց տարածքներով:

– Այո, նրանք վճարեցին, բայց ամեն դեպքում ունեն ինքնիշխանություն այն տարածքներում, որոնք իրենք վերահսկում են:

– Իհարկե, չեմ կարծում, որ Հայաստանը մոտ ապագայում նման կտրուկ շրջադարձ կանի, բայց եթե Հայաստանը փորձի փոխել իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը, կունենա՞ նման կորուստներ:

– Ինձ թվում է, որ եթե Հայաստանը ընտրություն կատարի, ի զորու է այսօրվա քաղաքականությունից տարբեր տնտեսական և աշխարհաքաղաքական կուրս հետապնդել:

– Որոշ փորձագետներ Հայաստանում կարծում են, որ իրական ժողովրդավարացման գործընթացը Հայաստանում կսկսվի միայն այն ժամանակ, եթե փոփոխություն լինի Մոսկվայում, փոխվի այն վարչակարգը, որն ազդում է Հայաստանում քաղաքական գործընթացների վրա, ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային միությունը փլուզվեց, և սկսվեցին ժողովրդավարացման գործընթացները նախկին խորհրդային հանրապետություններում:

– Կարծում եմ, որ մենք կտեսնենք փոփոխություն Ռուսաստանի քաղաքականության մեջ առաջիկա 20 տարիների ընթացքում, և այդ դեպքում Հայաստանն ազատ կլինի ավելի խելացի քաղաքականություն իրականացնել, այնպիսի քաղաքականություն, որը կբերի երկրի բարգավաճման: Բայց Հայաստանը կարող է սա իրականացնել նույնիսկ այսօր՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց առերեսվել է Կրեմլը, և նվազեցնել ռիսկերն իր համար:

Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այս հղումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում