Բավարիայի ոստիկանները բեռնատարներից մեկում հայտնաբերել են մոտ 700 կգ մարիխուանա, որի արժեքը 2,7 մլն եվրո է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Մարիխուանան թաքցված է եղել մեծ բետոնե աղյուսի մեջ, որը տեղադրված է եղել բեռնատարի խցիկում: Տրանսպորտային միջոցն ուղևորվել է Ալբանիա:
54-ամյա վարորդը ձերբակալվել է ու դեռ գտնվում է քննչական մեկուսարանում:
Խմբաքանակը ամենախոշորն է վերջին 20 տարում, որն առգրավվել է Բավարիայում:









































