Wednesday, 10 06 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը

Երևանում բացվել է ևս մեկ շախմատի դպրոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը: Աջափնյակ վարչական շրջանի մարզադպրոցում գործող շախմատի խմբակների 90 սաներն այսուհետ մարզիչների հետ ուսումը կշարունակեն այստեղ: Արդեն հերթագրված ևս 200 երեխաներ ևս շուտով կդառնան այս դպրոցի սաներ: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ շախմատի դպրոցներ կհիմնվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանը. «Մենք արդեն չորս վարչական շրջաններում ունենք շախմատի դպրոցներ, որոնցում երեխաների և մարզիչների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները մարզումներն անցկացնելու և ապագա չեմպիոններ դաստիարակելու համար: Հաջորդ տարիներին ևս ծրագիրը լինելու է շարունակական և, ըստ այդմ, շախմատի դպրոցներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանները: Ընդհանուր առմամբ, 12 վարչական շրջաններում, երբ ունենանք նմանատիպ դպրոցներ, շուրջ 3000 երեխաներ հնարավորություն կունենան անվճար տիրապետելու այս մարզաձևին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրագործելու համար, նշել է, որ մայրաքաղաքում շախմատի դպրոցներ ունենալու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն իսկապես ծառայում է նպատակին. «Փոքրիկներն այսօր հիանալի պայմաններ ունեն իրենց սիրելի խաղը սովորելու և զարգացնելու համար: Իրականում Հայաստանը դառնում է շախմատային իրական առաջատար երկիր, ու եթե մենք խնդիրներ ունեինք Երևանում, ապա հիմա դրանք ևս լուծվում են: Վստահ եմ, որ քաղաքապետի հետ միասին կկարողանանք այդ լավ, բարի գործը կատարել», – նշել է Սմբատ Լպուտյանը:

Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները գործում են անվճար: Կրթօջախներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում