Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին վերջին ամիսներին հետապնդում են վնասվածքները: «Բետիս»-ի դեմ խաղից հետո հայտնի դարձավ, որ նա վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել 6-8 շաբաթով:
Թիմի մարզչական շտաբը Մեսսիի վնասվածքի հիմնական պատճառը համարում է կուտակված հոգնածությունը, որը կապված է նաև այն փաստի հետ, որ նա շատ հաճախ է ճամփորդել, այդ թվում և մինչև մրցաշրջանի մեկնարկը:
Պատճառների թվում են նաև մասնակցությունը բարեգործական հանդիպումներին, գովազդային նկարահանումները, նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը: Նա վերջին 2 ամիսներին եղել է 14 երկրների բազմաթիվ քաղաքներում՝ անցնելով 122.333 կմ:
Լոս-Անջելես, Լաս-Վեգաս, Կիտո, Բանգկոկ, Դաքար… Մեսսիի ճանապարհորդությունների քարտեզը՝ վերջին 2 ամիսներին:








































