«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի քննադատությունն իր հասցեին:
«Նա իրավունք ունի հայտնել իր կարծիքը: Ես նրա տաղանդի երկրպագուն եմ, քանի որ նա աշխարհի լավագույն մարզիչն երից մեկն է: Այդ քննադատությունից հետո չեմ տառապի անքնությամբ:
Ամբողջ մարզական կարիերայի ընթացքում ինձ բազմաթիվ մասնագետներ են գովաբանել, այդ թվում և նույն Ֆերգյուսոնը:
Նա նույնիսկ միջոցներ էր ձեռնարկել ինձ հետ պայմանագիր ստորագրելու համար: Հիմա ինձ համար կարևոր է, թե ինչ են մտածում «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ու Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: Կարծում եմ՝ նրանք գոհ են ինձնից»,- հայտարարել է Ջերարդը:







































