Պրոֆեսոր Դևիդ Նաթը՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից, պնդում է, որ ստեղծել է նյութ, որը ազդում է մարդու օրգանիզմի վրա այնպես, ինչպես ալկոհոլը, ընդ որում՝ այն չի ունենում ոչ մի կողմնակի հետևանք, ինչպիսին է կախվածությունը կամ խումհարը:
Գիտնականը կարծում է, որ այն կարող է հեղաշրջում կատարել առողջապահության ոլորտում:
Հետազոտողն իր հետազոտությունների մասին հայտնել է BBC-ի եթերում:
Նրա դեղամիջոցն ազդում է ուղղակիորեն գլխուղեղի նեյրոմեդիատորների վրա:
Հետաքրքիր է, որ ի տարբերություն ալկոհոլի՝ հրաշք-նյութի ազդեցությունը հնարավոր է դադարեցնել վայրկենապես՝ մեկ այլ դեղամիջոցի օգնությամբ:
Դրա ընդունումից հետո մարդն անմիջապես «սթափվում է» ու կարող է նստել ղեկին կամ վերադառնալ աշխատանքի:








































