Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Պենդերեցկու երաժշտությունը փոխում է աշխարհը. Երևանում մեկնարկում է Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնը

Մերօրյա լավագույն ստեղծագործողներից մեկի` կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակի առիթով փետրվարի 13-17-ը Երևանում կանցկացվի նրա անվան փառատոն: Այդ օրերին կհնչեն խմբերգային ստեղծագործություններ, որոնք Հայաստանում նախկինում չեն ներկայացվել: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին փետրվարի 13-ին Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Քշիշտոֆ Պենդերեցկին:

«Յուրաքանչյուրիս համար պատիվ է գտնվել մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորի կողքին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներում նշվելու է նրա հոբելյանը: Հրաշալի է, որ այդ միջոցառումների շարքը սկսվում է Երևանից»,- նշեց նախարարը:

Նա ասաց, որ հարցազրույցներից մեկում Պենդերեցկին նշել է, թե իր ստեղծագործական աշխարհի վրա մեծ ազդեցություն են ունեցել Բախը և Կոմիտասը: Պենդերեցկին շեշտել է, որ զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին էր: «Կարծում եմ` մենք սիրում ենք Քշիշտոֆ Պենդերեցկուն ոչ միայն այն բանի համար, որ նա նաև հայկական ծագում ունի, այլև այն պատճառով, որ գործ ունենք համաշխարհային մեծության հետ, մարդ, որն իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, գունավորեց մեր կյանքը»,-ընդգծեց Ամիրյանը:

Քշիշտոֆ Պենդերեցկու խոսքով` ինքը մի քանի անգամ եղել է Հայաստանում, և իր համար առանձնակի կարևոր է, որ փառատոնը սկսվում է Երևանից: Նա նշեց, որ միշտ սիրով է վերադառնում Հայաստան, կնոջ հետ ունկնդրում բարձրորակ երաժշտություն և իրեն զգում ինչպես տանը, միայն հայոց լեզվին չի տիրապետում:

Կոմպոզիտորի կարծիքով, յուրաքանչյուր ստեղծագործող պետք է երաժշտական նախնի ունենա: Իր նախնին Բախն է: «Դեռ պատանի էի, երբ հայրս ինձ տրամադրեց իր ձեռքի տակ եղած պարտիտուրները, որոնց մեջ նաև Բախ կար: Այդ պահից ի վեր տարվեցի նրա երաժշտությամբ»,-խոստովանեց Պենդերեցկին: Նա շեշտեց, որ վաղ տարիքից է սկսել ստեղծագործել, և իրեն գրավել է ավանգարդ երաժշտությունը, հետո ինքը նվիրվել է դասականին և մինչ օրս փորձում է շարունակել դասական երաժշտության ավանդույթներն ու իր ներդրումն ունենալ դրա զարգացման գործում:

Չորս օր տևելիք փառատոնին նույնքան համերգային ծրագրեր կիրականացվեն: Փառատոնի շրջանակում ելույթներ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը։

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում