Համացանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել հայտնի ռուսական երգիչ Դիմա Բիլանի արտաքին տեսքին, ով մի քանի հիվանդություն է տարել: 36-ամյա կատարողը վերջին ժամանակներս ծերացել է:
Այսպիսի կարծիք են հայտնել Բիլանի երկրպագուները, ովքեր տեսել են նրա ելույթը Big Love Show համերգի ժամանակ, որ տեղի է ունեցել Մոսկվայի «Օլիմպիական» սպորտային համալիրում: Մի քանի երգ կատարելուց հետո Բիլանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հենց այդ ժամանակ էլ երկրպագուները նկատել են նրա խորը կնճիռներն ու մաշկի անառողջ գույնը: Սա կապված է այն բանի հետ, որ արտիստը մի քանի հիվանդություն է տարել: Սկզբում նրա մոտ գաստրիտ էին ախտորոշել: Հենց այդ հիվանդությունն էլ բերել է քաշի կորստի: Այնուհետև բժիշկները ՄՄՌ հետազոտություն են իրականացրել:

Պարզվել է, որ նա ողնաշարի վրա հինգ հատ խոց ունի: «Մեջքիս վրա այնքան խոց են հաշվել, կարծես թե ինձ երկար ու համառորեն ծեծել են»,- իր առողջության մասին ինֆորմացիայով կիսվել է Բիլանը:









































