Նախկին նախագահ Բարակ Օբաման և նրա կինը՝ Միշելը, այցելել են Վաշինգտոնի ազգային դիմանկարների պատկերասրահում իրենց սեփական պաշտոնական դիմանկարների հանդիսավոր պրեզենտացիային:
Բարակ Օբաման իր նկարը «բավական նրբագեղ» է անվանել: Այն պատկանում է Վայլի Քյանդեի վրձնին, ով հայտնի է աֆրոամերիկացիներին պատկերելու իր ոճով:

«Վաու»,- բացականչել է Միշել Օբաման, երբ տեսել է իր դիմանկարը, որ նկարել է աֆրոամերիկյան նկարչուհի Էմի Շերլանդը, ում աշխատանքները շոշափում են սոցիալական արդարության հարցերը:
Հյուրերի թվում են եղել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն ու դերասան Թոմ Հենքսը:
«Իմ տոհմածառից դեռ ոչ ոք դիմանկար չի ունեցել»,- նշել է Օբաման:
Վայլին նկարել է Օբամային՝ այգում նստած, վառ ծաղիկների մեջ:

«Առաջին աֆրոամերիկացի նկարիչը լինելու հնարավորությունը, ով նկարում է ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահին պարզապես հրաշալի էր»,- ոգևորված ասել է Վայլի Քյանդեն:
Էմի Շերալդը պատկերել է նախկին առաջին տիկնոջը նուրբ գույների մեջ: Օբաման բարձր է գնահատել Շերալդի աշխատանքն ու նշել է, որ նկարչուհին կարողացել է պատկերել իր կնոջ «սեքսուալությունը»:

Միշել Օբաման նույնպես գովեստի խոսքեր է ասել նկարի վերաբերյալ: «Ես մտածում եմ մաշկի տարբեր գույներով աղջիկների մասին, ովքեր կգան և կտեսնեն ինչ որ մեկին, ով իրենց նման է, և կախված է ամերիկյան այս մեծ հաստատության պատին»,- ասել է նախկին առաջին տիկինը:









































