ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրես է ուղարկել ավելի քան 4 տրիլիոն դոլարի բյուջետային հարցում՝ Մեքսիկայի հետ սահմանին «մեծ պատի» շինարարության և ռազմական հզորության մեծացման համար։ Այս մասին հայտնում է VOA-ն։
«Թրամփի պլանն ունակ է մեծացնելու դաշնային դեֆիցիտն ավելի քան 3 տրիլիոն դոլարով։ Այն չի ներառում ևս 400 մլրդ դոլարը, որը նախատեսված է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքով, որն ընդունվել է Կոնգրեսի կողմից և ստորագրվել նախագահի կողմից ուրբաթ»,-ասվում է հաղորդագրությունում։
Հարցումը կներկայացվի ենթակառուցվածքի զարգացման պլանի հետ մեկտեղ, որը նախատեսում է դաշնային միջոցներից 200 մլրդ դոլարի հատկացում և 1.5 տրիլիոն դոլարի չափով ներդրումների ներգրավում։ Պլանը նախատեսված է 10 տարվա համար։
Սակայն բյուջետային միջոցների բաշխման լիազորությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին, այդ իսկ պատճառով բյուջետային հարցերով կոմիտեն կարող է անտեսել նախագահի հարցումը։ Նախագահի պլանն իրենից ներկացնում է օրենսդիրների համար առաջարկների ցուցակ։







































