Աշխարհում ամենախոշոր՝ 14.82 կարատ կշռող նարնջագույն ադամանդը վաճառվել է 35.5 մլն դոլարով: Աճուրդը կազմակերպել է Christe’s աճուրդի տունը՝ նոյեմբերի 12-ին, Ժնևում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ թանկարժեք քարը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, իսկ վերջին 30 տարիներին եղել է մասնավոր հավաքածուում:
Լոտի փորձաքննությունն իրականացրած ամերիկացի փորձագետները հաստատել են, որ խոսքը բացառիկ քարի մասին է, քանի որ նարնջագույն երանգ ունեցող սովորական ադամանդները հղկվելուց հետո հազվադեպ են գերազանցում 3-4 կարատը: Մինչ այդ աճուրդում վաճառված ամենախոշոր նարնջագույն ադամանդը կշռել է 6 կարատ:
Թե ով է դարձել քարի նոր սեփականատերը՝ չի հաղորդվում:











































