Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Եթե հիմա հայտարարվի՝ ով է լինելու վարչապետ, նրան մինչև ապրիլ առանց կարագի կուտեն

«Կովկաս» ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու Իլհամ Ալիևի որոշումը առնչություն չունի Ղարաբաղյան հիմնահարցի հետ. «Դա կապված է Ադրբեջանի տնտեսության վիճակի հետ։ Ընդհանուր առմամբ վերջին ամիսների ընթացքում տնտեսության վիճակը կայուն է։ Նավթի գներն այժմ անկում են ապրում, Ադրբեջանի էլիտան կարծում է, որ ամռանը հնարավոր է՝ տնտեսական բարդություններ առաջանան։ Ես տնտեսագետ չեմ, չեմ կարող կոնկրետ նշել, թե ինչ խնդիրներ կառաջանան, բայց եթե, օրինակ, լինի մանաթի դևոլվացիա կամ նման մի բան, ապա, իհարկե, դա կանդրադառնա համակարգին սոցիալական աջակցությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո: Մեկնաբանելով Հաջիևի այս հայտարարությունը՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Դա ուրիշ բանի մասին է խոսում. մենք տեսնում ենք, որ 2016-ի ապրիլյան էսկալացիայից հետո հաջողվեց վերագործարկել Մինսկի խումբը։ Բայց Մինսկի խումբն առաջվանը չէ, կարգավորմամբ չի զբաղվում, ընդամենը մենեջմենթով է զբաղված։ Ուստի պետք է համանախագահների կողմից երբեմն ճնշումներ լինեն կողմերի վրա՝ հանդիպումներ անցկացնելու համար։ Եվ հիմնականում այդ ճնշումը բանեցվում է Ադրբեջանի վրա։ Բայց կրկնում եմ՝ Մինսկի խումբը կարգավորմամբ վաղուց արդեն չի զբաղվում»։

Հայաստանում ստեղծվել է մի մթնոլորտ, որ շատերը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը հիմնավորում են հենց Ղարաբաղյան հարցով ու նշում, որ նա է միակ մարդը, որ կարող է բանակցել Ալիևի հետ. «Ես վստահ չեմ, որ հենց Սերժ Սարգսյանն է վարչապետ դառնալու։ Հստակ հասկանում եմ, որ ՀՀԿ-ում կան մեծ քանակությամբ մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ Սերժ Սարգսյանը չլինի։ Այդ մարդիկ հնարավոր է նման բամբասանքներ տարածեն, բայց քաղաքագետին այդ բամբասանքները միայն խանգարում են։ Եթե այդ որոշման մասին ինչ-որ մեկը գիտի, ապա մաքսիմում՝ 4-5 մարդ, եթե ոչ՝ 1-ը։ Մնացածին ես չեմ հավատում։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սերժ Սարգսյանին, ապա նա բավականին գրագետ է պատասխանում իր ապագային վերաբերող հարցերին և այդպես կանի մինչև մարտի վերջ ու ապրիլի սկիզբ։ Եթե հիմա հայտարարվի, ապա այդ մարդուն առանց կարագի մինչև ապրիլ կուտեն ձեր քույր ու եղբայր լրագրողները»,- ասաց Իսկանդարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում