Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վստահեցրել է, որ անհանգստացած չէ իր ցածր արդյունավետությունից:
«Հավատացեք, ես չեմ մոռացել, թե ինչպես է պետք հարվածել դարպասին, իմ հարվածի հետ ամեն ինչ կարգին է: Ամեն բան լավ կլինի, գոլերը կգան: Ես չեմ անհանգստանում այդ առիթով:
«Կուբան»-ում ես խաղադաշտում մի փոքր այլ գործառույթներ ունեի: Բայց խաղից խաղ ավելի եմ հարմարվում սպարտակյան ֆուտբոլին: Այստեղ ես գործողությունների ավելի քիչ ազատություն ունեմ: Ինչ վերաբերում է խաղադաշտում իմ դիրքին, ապա ինձ հաճելի է հանդես գալ ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրում»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:








































