Ռեփեր Քենդրիկ Լամարն արգելել է իր համերգների ժամանակ ֆոտո և վիդեո նկարահանումները։ Այս մասին հայտնում է Guardian-ը։
Հայտնի երաժիշտը ցանկանում է, որպեսզի իր ելույթը մնա երկրպագուների հիշողության մեջ։

Արգելքի տակ են հայտնվում ոչ միայն երկրպագուները, այլև լրագրողներն ու պրոֆեսիոնալ լուսանկարիչները։
Նման արգելքի պատճառ է հանդիսացել բջջայինների տեսախցիկներից կատարողի վրա ուղղվող լուսարձակումը, որը շեղում է նրան ելույթից։ Բացի այդ, նա ցանկանում է, որպեսզի երկրպագուները վայելեն իր ելույթը՝ սոցցանցերում կադրեր հրապարակելու փոխարեն։










































