Վերջին մի քանի օրերին Վիկտոր Դրոբիշը և նրա աստղային ընկերախումբը պատրաստվել են Տալինում մեծ համերգի։ Փորձերի արանքում ընդմիջման ժամանակ արտիստները լուսանկարվել են, իսկ լուսանկարները տեղադրել համացանցում։ Դրանցից մեկում Քրիստինա Օրբակայտեն պատկերված է Գրիգորի Լեպսի և Վիկտոր Դրոբիշի կողքին։ Հենց այդ լուսանկարի շուրջ էլ թեժ քննարկումներ են ծավալվել։

Շատերը Քրիստինային նմանեցրել են Մաշա Ռասպուտինային։ Նրանք եկել են եզրակացության, որ երգչուհին պլաստիկ վիրահատության է դիմել, ինչն էլ փոխել է նրան անճանաչելիության աստիճանի։ Նմանությունն առավել ակնհայտ է դարձրել ճակատային մազափնջով սանրվածքը։

«Սա Ռասպուտինա՞ն է, Բուլա՞նովան, թե՞ Օրբակայտեն»,-հարցադրում են արել օգտատերերը՝ նշելով, որ Քրիստինան դարձել է պլաստիկ վիրաբուժության հերթական զոհը։











































