«Հալմստադ»-ի հարձակվող Վալմիր Բերիշան կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Շվեդիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը: Երիտասարդ հարձակվողին հայրենիքում արդեն համեմատում են Զլատան Իբրահիմովիչի հետ, այդ թվում նաև բալկանյան ծագման պատճառով:
Աղբյուրի համաձայն` Բերիշայի տրանսֆերը ձեռք բերելու համար անգլիական ակումբները պետք է ծախսեն մոտ 500 հազար ֆունտ: Նման գումար է ամրագրված խաղացողի պայմանագրում, եթե նա առաջարկ է ստանում արտասահմանյան ակումբից:







































