2009-ից ի վեր L’Oreal Paris ընկերության դեմքը երգչուհի Շերիլ Քոուլն է: Այս տարի ընկերությունը որոշել է փոխել իր ներկայացուցչին և բանակցություններ է սկսել բրիտանացի երգչուհի Ադելի հետ: Նրան առաջարկվել է ընկերության դեմքը դառնալ 12 մլն ֆունտ սթեռլինգի դիմաց:
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով` Ադելն արդեն պատրաստ է եղել համաձայնել, սակայն վերջին պահին անհասկանալի պատճառներով փոշմանել է:
Արդյունքում երգչուհին մերժել է համաշխարհային ապրանքանիշին: Պատճառը գաղտնիք է բոլորի համար:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:












































