Ամերիկացի և հնդիկ հետազոտողները պարզել են, որ օդի աղտոտվածությունը մարդկանց մղում է հանցագործության և խաբեության։ Գիտնականների ենթադրությամբ՝ դա կապված է տագնապի հետ, որի մակարդակը բարձրանում է օդի աղտոտվածության պատճառով։
Մասնագետները 9 տարում վերլուծել են ԱՄՆ 9360 քաղաքների տվյալները։Հետազոտողները պարզել են, որ օդի սաստիկ աղտոտվածությամբ քաղաքներում հանցավորության մակարդակը բարձր է եղել։
Բացի այդ, գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել։ Դրանցից մեկում գնահատվել է մասնակիցների հակվածությունը բանակցելու ոչ էթիկական ռազմավարության գործածման նկատմամբ։








































