Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Ի՞նչ է առաջարկելու Երևանը Վաշինգտոնին

Ուրբաթ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալի հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»: Այս թեմային մենք հանգամանալից անդրադարձել էինք` արձանագրելով, որ Վաշինգտոնն, ըստ էության, հերթական ուղերձն է հասցեագրել Երևանին:


Այսօր Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում անուղղակիորեն արձագանքել է ամերիկացի դիվանագետի խոսքին` նկատելով, որ մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվելու է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը: «Մենք մշտապես մեր օրակարգում ունեցել ենք այս հարցը: Վերջին ժամանակահատվածում իմ կողմից ևս ակտիվացվել է այդ գործընթացը, ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ դեսպանի հետ, քննարկել ենք այդ հարցերը:

Ի՞նչ եմ խնդրել մեր գործընկերներին (որովհետև ամեն տարի, կարծես, դոփում ենք նույն տեղում), որ մենք բերենք մեր փաստարկները, իրենք՝ իրենց, և դրանք համադրենք։ Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է տնտեսավարող սուբյեկտների կողմից դրական որոշումներ կայացնելուն»,- ասել է նախարար Արամյանը։ Նախարարն նշել է, որ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը խորացնելու նոր հնարավորություն կստեղծի։

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ԱՄՆ կոնգրեսականներ հանրապետական Դեյվիդ Վալադոն և դեմոկրատ Բրեդ Շերմանը երկու կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրություններով նամակ են հղել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Արամյանն ասել է նաև, որ ԱՄՆ ֆինանսների նախարարի կողմից դրական արձագանք է եղել այս գործընթացի առնչությամբ:

Չնայած դրան` Հայաստանի ֆինանսների նախարարի խոսքն առանձնապես լավատեսական չի եղել, որովհետև նա այդպես էլ չի կարողացել հստակ պատասխաններ տալ գործընթացի բովանդակության և ժամկետների հարցում: Հայաստանն իրականում բավականին բարդ իրավիճակում է հայտնվել Վաշինգտոնի հետ հարաբերություններում, որովհետև քաղաքական առումով ոչինչ չունի առաջարկելու, իսկ տնտեսական առումով մեր երկրի հնարավորությունները սահմանափակ են:

Թրամփի վարչակազմը շեշտը դնում է փոխշահավետ համագործակցության վրա` շեշտակի նվազեցնելով օգնության ծավալները: Անգամ հարևան երկրների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են շատ ցածր նշաձողի, կարելի է ասել` զրոյական մակարդակի վրա: ԱՄՆ նախագահը հանդիպում է Վրաստանի վարչապետին, պետքարտուղարը` Ադրբեջանի նախագահին, իսկ Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը:

Այս փաստական պատկերը շատ լավ բացահայտում է Վաշինգտոնի տարածաշրջանային առաջնահերթությունները: Իհարկե, մեղադրել պետք է ոչ թե ամերիկացիներն, այլ` մեր իշխանություններին, որոնց քաղաքականությունը համարժեք չէ ինքնիշխան երկրի չափանիշներին: Նման իրավիճակն, ըստ էության, նվազագույնի է հասցրել Հայաստանի սուբյեկտությունը` անդրադառնալով առաջին հերթին Երևանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության որակի վրա:

Հայաստանը կարող է ԱՄՆ-ին ինչ-որ քայլեր առաջարկել բիզնեսի զարգացման ուղղությամբ և այս համատեքստում մեր իշխանություններն իսկապես պետք է հետամուտ լինեն Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրմանը` այդ նպատակին ծառայեցնելով նաև ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների և հայամետ կոնգրեսականների ջանքերը:

Մյուս կողմից` նույնիսկ այդ համաձայնագիրը չի կարող խթանել տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումների հոսքին, եթե Հայաստանի կառավարությունը քայլեր չձեռնարկի` տնտեսության կառուցվածքը փոխելու, կոռուպցիոն և մենաշնորհային երևույթներն վերացնելու ուղղությամբ: Վաշինգտոնում գերադասում են գործ ունենալ կանխատեսելի և հուսալի գործընկերոջ հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում