«Մեր բնակչության ճնշող մեծամասնության մշտական աղքատացումը թույլ է տալիս այդ բնակիչներին արհամարհելու այն բոլոր քաղաքական գործընթացները, որոնք չեն նպաստում իրենց վերադարձին դեպի ֆինանսական, տնտեսական բարեկեցիկ մակարդակին. երբ որ քաղաքական որոշումներն ուղղակիորեն չեն նպաստում կամ ուղղված չեն քաղաքացու սոցիալական մակարդակի բարձրացմանը, ապա այդ որոշումները կարող են մարդուն առհասարակ չանհանգստացնել և այս իմաստով կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնք չեզոքությունից մինչև արհամարհանք ցուցադրում են իրենց վերաբերմունքը տեղի ունեցող այս իրադարձություններին», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը ` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ քաղաքացիների ցուցաբերած իներտ, պասիվ վերաբերմունքին։
Աթանեսյանի համոզմամբ` այն քաղաքացին, որն իր երկրում յուրաքանչյուր օր հանդիպում է պատնեշների, հանդիպում է վատ վերաբերմունքի` սկսում է մտածել, թե ինքը իր իսկ երկրում դիտարկվում է զուտ որպես պրոբլեմ. «Նման պարագայում այդ քաղաքացին սկսում է փնտրել այլ երկրի քաղաքացիություն. ես չէի ցանկանա, որ մենք հասնեինք այդ կուտակված բացասական էներգիան, այդ կուտակված տխրությունը, դժգոհությունն ու ագրեսիան դուրս մղելու փուլին, որովհետև դրա դուրս մղումը կլինի, անպայման, անկառավարելի», – նշեց սոցիոլոգը։
Մանրամասները` տեսանյութում։







































