Միլանի «Ինտեր»-ի ավագ Խավյեր Ձանետին պատմել է այն մասին, որ ժամանակին կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«Ժամամակին ես մոտ էի նրան, որ տեղափոխվեի Մադրիդի «Ռեալ»: Ես առաջարկ ստացա, սակայն հենց այդ ժամանակ դարձա «Ինտեր»-ի ավագը և ցանկացա գրել իմ անունն այս ակումբի պատմագրքում:
Չսխալվեցի` այդպիսի որոշում կայացնելով, քանի որ այստեղ հետագայում անմոռանալի շատ պահեր ապրեցի»,- ասել է Ձանետին:







































