Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցավեճում հնդիկ Վիշվանաթան Անանդն ու նորվեգացի Մագնուս Կարլսենն անցկացրին երրորդ պարտիան` կրկին գրանցելով ոչ-ոքի:
Սպիտակներով խաղում էր Կարլսենը։ Պարտիան ավարտվեց 51-րդ քայլում։
12 դասական պարտիաներից բաղկացած մրցամարտի չորրորդ պարտիան կկայանա նոյեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն է 43-ամյա Անանդը:







































