ԱՄՆ Մեն նահանգի բնակիչը ստիպված է եղել ձեռնամարտի բռնվել արջի հետ իր շնիկին փրկելու համար՝ գրում է Bangor Daily News-ը:
Դասթին Գրեյ անունով տղամարդը շնիկի հետ զբոսնել է անտառում՝ ճանապարհից ոչ հեռու: Անսպասելիորեն հայտնված արջը հարձակվել է շնիկի վրա, ամերիկացին ոտքով հարվածել է արջին և ձեռքով խփել նրա աչքին: Տղամարդը հայտնել է, որ արջը իրեն գետնին է գցել, այնուհետև փախչել:








































