Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն ու Պեպեն չեն մասնակցել Պորտուգալիայի հավաքականի այսօրվա մարզմանը, հաղորդում է A Bola-ն:
Ռոնալդուն ապաքինվում է ձախ ոտքի վնասվածքից, իսկ Պեպեն անցնում է հետվնասվածքային գործընթացներ:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ընտրանին նոյեմբերի 15-ին ու 19-ին հանդիպելու է Շվեդիայի հավաքականի հետ` 2014 թվականի Աշխարհի առաջնության ուղեգրի համար անցումային խաղերի շրջանակներում:







































