Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Եկեք կազմակերպվե´նք, ցույց տանք դիմադրություն, միասնաբար առյուծի նման դուրս գանք բորենիների դեմ. Փոստանջյան

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ ուժ կիրառելը, կամ բողոքի ակցիայի անցկացման անօրինական միջամտությունն ու խոչընդոտումը կրկին դառնում են համատարած և կրում են զանգվածային բնույթ: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը իր ելույթում մասնավորապես, ասել է.

«Այսօր Բաղրամյան 26-ում հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապօգնության մեքենան և տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանների բռնի գործողությունները տեղի են ունեցել Խուդոյանի 8 ամյա աղջիկ երեխայի ներկայությամբ:

Բռնի ուժով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված Աշոտ Խուդոյանի կինն ու անչափահաս երեխաները Էջմիածնից Երևան են եկել՝ շարունակելու Խուդոյանի հայտարարած նստացույցը: Ինձ հետ զրույցում Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը, իր զայրույթն արտահայտեց ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Բաղրամյան 26-ի դիմացի մայթին նստացույց անող մայրն ասաց, որ կապվել է Աշոտ Խուդոյանի հետ, ով նրան հայտնել է, թե իրեն հոգեբուժարան են տարել, սակայն նա չգիտի, թե որ հոգեբուժարանն է դա:

Վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել բնակելի շենքերի հարակից տարածքների ապօրինի շինարարության դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության և նրանց ապօրինի գործողությունները սպասարկող անձանց կողմից հարձակումները:

Դիմադրություն ցուցաբերողների նկատմամբ հարձակման և բռնի ուժի կիրառումը ոստիկանների կողմից այս պահին դյուրին է, քանի որ դիմադրության օջախները ցրված են և ոչ կանոնավոր: Այս իրավիճակը օգնում է բռնազավթիչներին երկարացնել իրենց ապօրինի գործունեության ժամկետը:

Ընդվզման ժամանակ քաղաքացիները հայտարարում են. «դիմադրության օջախները ծնվում են մեր մեջ ապրող առյուծից և ընվզում են մեզ շրջապատող բորենիների դեմ և հիշեցնում մեզ, որ նախկինում հայկական բարձրավանդակում բնակվում էին առյուծները: Զուգահեռ հայ ազգը պետք է վերածնվի և դառնա նոր առյուծ իր ազգի համար: Հազարավոր բորենիներ չեն կարող հավասարվել մեկ առյուծի, քանի որ առյուծը ծնվել է, որպեսզի հաղթի բորենիներին»:

Եկեք կազմակերպվե´նք, ցույց տանք դիմադրություն, միասնաբար առյուծի նման դուրս գանք բորենիների դեմ»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում