Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համեմատել է Մադրիդի «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատարներ Քրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսսիին:
«Շատ բարդ հարց է: Մեսսին լավագույնն էր վերջին տարիներին, բայց այս տարի Ռոնալդուն գերազանցում է նրան: Քրիշտիանուն հիանալի մարզավիճակում է»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 6-8 շաբաթով: Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում 18 խաղերում արդեն 25 գոլ է խփել:









































