Sunday, 28 04 2024
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

«Ինձ տղամարդ հանրային պաշտպան է պետք». Զինված խմբի գործով ամբաստանյալը կին պաշտպաններին չի վստահում

Տևական ընդմջումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Հունվար ամսին ամբաստանյալ Նելլի Մինասյանը ծննդաբերել, աղջիկ է ունեցել: Դատական այս նիստին Նելլի Մինասյանը ներկայացել էր դատարան:

Դատական նիստը շատ երկար չտևեց:

Փաստաբան Սիրուշ Աղվանյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով դադարեցնել իր պաշտպանյալներ Արթուր Վարդանյանի ու Հայր Անտոնի՝ Անտոն Թոթոնջյանի քրեական հետապնդումը:

Պաշտպանի հիմնավորումն այն էր, որ գործի քննությունը ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը հանձնարարվել է օրենքի խախտմամբ՝ որպես գլխավոր դատախազ ստորագրել է գլխավոր դատախազի տեղակալը: Իրենք փաստաբանական հարցում են կատարել, ինչին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը տվյալ ժամանակահատվածում չի եղել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար:

Փաստաբանը նշեց, որ հիշյալ խախտման հետ կապված՝ իրենք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, որ քրեական գործ հարուցվի:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը ժամանակ խնդրեց միջնորդությանը ծանոթանալու համար: Ծանոթանալուց հետո նա ասաց, թե միանում է Սիրուշ Աղվանյանի միջնորդությանը, այն հիմնավոր է, վերաբերում է ոչ միայն Սիրուշ Աղվանյանի պաշտպանյալներին, այլ ամբողջ գործին, քանի որ դրա քննությունը ԱԱԾ քննչական վարչությանը հանձնարարվել է օրենքի պահանջի խախտմամբ:

Դատարանը պաշտպանից պահանջեց ներկայացնել փաստաբանական հարցման իրենց գրությունը: Դատարանն իր հերթին կդիմի ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե նշված ժամանակահատվածում գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը եղե՞լ է գլխավոր դատախազի պաշտոնակատար: Սիրուշ Աղվանյանի միջնորդության հետագա քննարկումը հետաձգվեց, այն կշարունակվի հաջորդ դատական նիստում:

Դատարանը քննարկեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի պաշտպանի հարցը: Այս ամբաստանյալին նախաքննության ընթացքում ու դատարանում մինչ այժմ պաշտպանում էր հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: Բայց դատական նախորդ նիստին հայտնի դարձավ, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ՝ Լյուդվիգ Ավետիսյանն այլևս չի պաշտպանելու Վաղինակ Ստեփանյանի շահերը՝ այլ գործերով ծանրաբեռնված լինելու պատճառով: Գրասենյակի ղեկավարը Լյուդվիգ Ավետիսյանի փոխարեն Վաղինակ Ստեփանյանի շահերի պաշտպան էր նշանակել մեկ այլ հանրային պաշտպանի՝ Անժելիկա Հակոբյանին:

Նախորդ դատական նիստում ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանը հայտարարել էր, թե չի ցանկանում օգտվել Անժելիկա Հակոբյանի ծառայություններից, պահանջում է, որ իր շահերի պաշտպանությունը կրկին ստանձնի Լյուդվիգ Ավետիսյանը:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը իր որոշումը չէր փոխել:

Այս դատական նիստում ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանը դարձյալ հրաժարվեց կոնկրետ Անժելիկա Հակոբյանի ծառայություններից, ասաց, թե անձամբ այդ պաշտպանի դեմ  ոչինչ չունի, բայց ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի… տղամա՛րդ հանրային պաշտպան:

Հանրային պաշտպան Անժելիկա Հակոբյանն էլ նշեց, որ նախորդ նիստին Վաղինակ Ստեփանյանը հրաժարվել էր իր ծառայություններից, ինքն էլ գործի՝ նրա մասի վարույթը հանձնել է գրասենյակ, և տվյալ պահին չունի նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ պաշտպանության իրավունքը պատրանքային իրավունք չէ: Չի կարելի համարել, որ փաստաբանը որևէ մեկի իրական պաշտպանն է, եթե տվյալ անձը տվյալ փաստաբանի հետ ոչ մի անգամ առանձնատեսակցություն չի ունեցել, մարտավարություն չի մշակել: Պետությունը պատասխանատու է հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների պաշտպանության որակի համար:

Ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանը մեկ անգամ ևս հրաժարվեց հանրային պաշտպան Անժելիկա Հակոբյանի ծառայություններից ու պնդեց, որ իրեն տղամարդ հանրային պաշտպան է պետք…

Դատարանը կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ այս խնդիրը մեկ անգամ ևս պարզելու նպատակով:

Այսքանով դատական այս նիստը եզրափակվեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում