2014թ. հունվարի 25-ից ապրիլի 27-ը Ամստերդամում Վինսենթ վան Գոգի թանգարանի «Արևածաղիկներ» շարքից 2 նկարներ կցուցադրվեն Լոնդոնի Ազգային թանգարանում 65 տարվա մեջ առաջին անգամ, գրում է Euromag-ը:
2014թ. Ազգային թանգարանի բոլոր այցելուները հնարավորություն կունենան համեմատել արվեստի երկու ստեղծագործությունները:
Բացի նկարներից՝ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ վերջին հետազոտությանը՝ կապված «Արևածաղիկների» հետ:
«Արևածաղիկներ» շարքը ներկայանում է 5 նկարներով, որոնք ցրված են ամբողջ աշխարհով մեկ: Դրանք հնարավոր է գտնել Տոկիոյում, Մյունխենում ու Ֆիլադելֆիայում:
Շարքի ստեղծումը թվագրվում է 1888թ., երբ Վան Գոգը լքեց Փարիզը ու տեղափոխվեց Ֆրանսիայի արևային հարավ:











































