Թաիլանդի բնակիչ Ջիրավուտ Պոնգֆանան, ով վիճակախաղով շահել էր մոտ 1 մլն ֆունտ, բախտավոր կանվանվեր, եթե չլիներ «բայց»-ը։ Նա կորցրել է տոմսն ու դրա պատճառով վերջ դրել կյանքին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Տղամարդը որոշել էր տոնել շահումը ընտանիքի և ընկերների հետ և հրավիրել էր նրանց իր տուն։ Սակայն հաջորդ առավոտյան նա չէր կարողացել գտնել շահած տոմսը։ Նա ընկճախտի մեջ է ընկել և դադարել աշխատանքի գնալ։

Նա կյանքին վերջ է տվել հունվարի 31-ին։ Դեռևս հայտնի չէ, թե ուր է անհետացել տոմսը, և արդյոք ինչ-որ մեկը դիմե՞լ է շահումը ստանալու համար։











































