Monday, 29 04 2024
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական գործունեության մեջ իր մեծ փորձով և ակտիվ գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության օրակարգի ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ:

Ընդգծելով, որ անցած տարի երկու երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, Նախագահը երախտագիտություն է հայտնել լեհ ժողովրդին՝ հայ ժողովրդի մի հատվածի հանդեպ մինչ այժմ ցուցաբերվող բարեկամական և ջերմ վերաբերմունքի համար:

Լեհաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և պաշտոնավարման շրջանում իր առաջնահերթ խնդիրը համարել մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի խորացման, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Նախագահ Սարգսյանը և դեսպան Չեպլակը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններից բացի, քննարկել են բազմակողմ ձևաչափով՝ միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում հայ-լեհական համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում