Մինչ հայտնիների մի մասը հիշում է, թե արդյոք իրենց նկատմամբ ոտնձգություններ չեն եղել պրոդյուսերների կողմից, մյուս մասն անհանգստացած է մեկ այլ հավերժ խնդրով՝ ռասիզմով: Վերջերս համաշխարհային ԶԼՄ-ները քննարկում էին ռուս դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի և բլոգեր Միրոսլավ Դումայի մասնակցությամբ տհաճ պատմությունը:

Իսկ հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է Բեյոնսեի հոր և նրա նախկին մենեջեր Մեթյու Նոուլզի «Ռասիզմը՝ երեխայի աչքերով» նոր գրքի վրա: Բանն այն է, որ իր գրքում տղամարդը բացեիբաց ասում է, որ իր աղջիկը կարողացել է հաջողության հասնել, քանի որ «բավարար սև չէ»:
![]()
Երբ խոսքը գնում է սևամորդ կանանց մասին ո՞վ է հայտնվում փոփ-ռադիոյում. Մերայա Քերին, Ռիհաննան, ռեփեր Նիկի Մինաժը, իմ երեխաները՝ Բեյոնսեն և Սոլանժը, իսկ ի՞նչն է նրանց մոտ ընդհանուր. նրանք բոլորն էլ համեմատած բաց մաշկ ունեն: Կարծում եք զուգադիպությու՞ն է,- նշել է տղամարդը:








































