Գլազգոյի իշխանությունները Վելինգտոնի դուքս Արթուր Ուելսլիի հուշարձանի վերականգնման շրջանակներում արձանը կպաշտպանեն խուլիգանների կողմից դրա վրա ճանապարհային կոնուս տեղադրելուց: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Վերականգնման ընդհանուր արժեքը կկազմի 65 հազար ֆունտ սթեռլինգ: Հուշարձանին կվերադարձվի նաև թուրը: Գլազգոյի վարչակազմում նշում են, որ վերականգնումը թույլ կտա քաղաքին տարեկան 10 հազար ֆունտ տնտեսել:











































