Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետևանքով զոհվել է 29 մարդ, վիրավորվել՝ 20-ը: Այս մասին հաղորդում է ABC-ն՝ վկայակոչելով կառավարության մամլո քարտուղար Ջոզեֆ Մաբուզային:
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Պրետորիայից 100 կմ արևելք: Ավտոբուսը բեռնատարին է բախվել, երբ վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի:
Երեք մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Վիրավորներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մնացած 12-ի կյանքին վտանգ չի սպառնում:









































