«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Medialab.am կայքի՝ Պնախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը լուրջ սպառնալիքներ է ստացել Հայկ Բերման Օհանյան անունով օգտատիրոջ կողմից:
Վերջինս Ինստրագրամի էջում նշել է, որ ինքը դիպուկահար է, իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, չէր հերքել, որ հայոց բանակի սպա է:
Արդյոք Հայկ Բերման Օհանյանը ծառայում է հայոց բանակում, նրան պատասխանատվության կանչե՞լ են մարդուն բացահայտ սպառնալու համար. այս հարցերն ուղղեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































