ԱՄՆ-ում որսորդը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրա վրա սատկած սագ է ընկել, հայտնում է Baltimore Sun-ը։
51-ամյա Ռոբերտ Մեյլհամերն ընկերների հետ որսի էր գնացել Մայլս գետի մոտ։ Երբ տղամարդկանց գլխավերևով սագերի երամ է թռչել, նրանք սկսել են կրակել։ Սագերից մեկն ընկել է Մեյլհամերի գլխին, որից հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը։
Որսորդը հոսպիտալացվել է. նրա մոտ ախտորոշվել են դեմքի և գլխի վնասվածքներ։











































