ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը խոսեց հայագետների պակասի մասին և նշեց, որ, օրինակ, Երևանի 2800-ամյակին են պատրաստվում, բայց չունեն համապատասխան սեպագրեր կարդացող մասնագետներ. «Արդյոք մեր կառավարությունն ունի՞ մասնագետների պատրաստման որոշակի ծրագրեր այն ոլորտներում, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ չունեն, բայց պետական կարևորություն ունեն»:
Ի պատասխան՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ հանրապետության նախագահն էլ է իջեցրել հանձնարարական՝ հասկանալու համար, թե այդ ոլորտներում ինչ խնդիրներ ունենք. «Հայագիտության մեջ գիտական որակը կարիք ունի ճշգրտման: Հայագիտության ոլորտում քանակի հետ կապված խնդիր չունենք, ունենք որակի խնդիր: Այյսինքն՝ խնդիր ունենք այդ համակարգը խիստ բարեփոխելու»:
Պատգամավորը արձագանքեց, որ ուրիշները պատմություն չունեն, ստեղծում են, մենք մեր եղածը մասնագիտական առումով կորցնում ենք. «Այդ ոլորտներում պետք է դոտացիոն քաղաքականություն վարել»:
Մանրամասները՝ տեսանյութում: