ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2 թեկնածուները հավաքել էին հավասար թվով 4 ձայն: «Ըստ օրենքի՝ մարզպետը դիմել է կառավարություն, որպեսզի փոխվարչապետը կայացնի որոշում, և 10-օրյա ժամկետում նշանակվի տնօրենը: Փոխվարչապետը արդեն կայացրել է որոշում, բայց մինչ օրս, արդեն 2 ամիս է, մարզպետը չի նշանակել տնօրեն: Ի՞նչ անենք, որ մարզպետը ի վերջո ի կատար ածի փոխվարչապետի որոշումը»:
Ի պատասխան՝ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ այժմ ամբողջ թիմը հարմար է համարում, որ այսօր երկու թեկնածուներից ոչ մեկը չղեկավարի դպրոցը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































