Իր հղիությունը 20-ամյա Քայլի Ջենները 9 ամիս շարունակ գաղտնի է պահել։ Փետրվարի 1-ին աստղն իր սիրելիից՝ 25-ամյա ռեփեր Տրևիս Սկոտից դուստր է ունեցել։ Նա այդ մասին անձամբ է հայտնել իր Instagram-ում։
Այժմ Քայլին երկրպագուներին է ցույց տվել դստեր առաջին լուսանկարն ու հայտնել նրա անունը։ Փոքրիկին անվանակոչել են Սթորմի, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «փոթորկոտ»։ Ըստ ամենայնի, երիտասարդ ծնողներն այդ կերպ ենթադրություն են արել աղջնակի բնավորության մասին։















































