Քենիայի իշխանությունները առաջիկա երեք տարիներին ավելի քան մեկ միլիոն սոմալեցի փախստականների հայրենիք ուղարկելու համաձայնագիր են ստորագրել՝ հաղորդում է The Nation թերթը: Փաստաթուղթը ստորագրվել է Քենիայի նախագահի առաջին տեղակալի և Սոմալիի վարչապետի առաջին տեղակալի միջև: Համաձայնագիրը ստորագրվել է նաև փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնաժողովի վարչության կողմից:
ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ փախստականների վերադարձը կլինի կամավոր, և նրանց ոչ ոք չի վտարի երկրից:
Քենիայի իշխանությունների կարծիքով՝ Սոմալիում իրավիճակն արդեն կայունացել է և այնտեղից փախած բնակչության համար, ինչպես նախկինում էր, վտանգ չի ներկայացնում: Քենիացի քաղաքական գործիչների մտավախությունը սոմալեցի փախստականների առնչությամբ սրվել է Նայրոբիում սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ մի խումբ իսլամիստներ գրավեցին առևտրի կենտրոնը: Հաղորդվել է, որ հարձակումը կազմակերպել էր սոմալիական «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:
Քենիայի իշխանությունների տվյալներով՝ երկրում ներկայում բնակվում է 610 հազար անօրինական փախստական, որոնցից 520 հազարը սոմալեցիներ են:









































