Անգլիական Բրիդլինգտոն քաղաքի բնակիչները փրկել են Չարլի և Սնուպի անուններով երկու ոզնիների, ովքեր, ցինկի պակասի պատճառով, ծնվել էին առանց փշերի և կարող էին գիշատիչների կեր դառնալ։
.jpg)
Այս մասին հաղորդում է Metro–ն։
Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ անօգնական և փոքրիկ կենդանիներին գտել են քաղաքի փողոցներից մեկում և ուղարկել են Whitby Wildlife Sanctuary՝ տեղի հիվանդ և վիրավոր կենդանիների կացարանը։

Որպեսզի վերականգնեն փշերի աճը՝ կենդանիներին հիմա կերակրում են երկաթ պարունակող հավելումներով կատվի կերով։
.jpg)
Հաղորդվում է, որ կենդանիները կմնան կացարանում մինչև գարուն, իսկ եղանակը տաքանալուն պես, եթե ամեն դեպքում նրանց փշերը աճեն, նրանց բաց կթողնեն։









































