Կառավարական կապի բրիտանական կենտրոնը (GCHQ) համացանցից օգտվողներին լրտեսելու համար կիրառել է LinkedIn գործարար սոցցանցի կեղծ էջեր և Slashdot առցանց պարբերականը:
Spiegel-ի փոխանցմամբ՝ լրտեսման օբյեկտ են դարձել Belgacom բելգիական համացանցային պրովայդերի մի քանի աշխատողներ, ինչպես նաև Նավթ արտահանող երկրների միջազգային կազմակերպության (ՕՊԵԿ) 9 աշխատողներ:
Կեղծ էջերը կիրառվել են հատուկծառայության կողմից կազմակերպությունների ներքին կորպորատիվ ցանցերին հասանելիություն ստանալու համար: GCHQ-ում տեղեկատվության ստացման նման տեխնիկան անվանվում է «քվանտային ներթափանցում»: Մանրամասներ այն մասին, թե ինչպես աշխատել «քվանտային» մեթոդը, չի հաղորդվում:
Սոցցանցի վարչակազմը հայտարարել է, որ ընկերությունում ոչինչ չեն իմացել էջերի «կլոնների» կիրառման մասին: «Մենք երբեք հավանություն չէինք տա նման գործողություններին՝ անկախ նրանից, թե ինչ նպատակների են դրանք ծառայել»,- հայտարարել է LinkedIn-ի ներկայացուցիչը:








































