Կալիֆորնիայի դատարանում հայց է գրանցվել, որի բավարարման դեպքում հանրային սննդի օբյեկտներում ստիպված կլինեն սուրճը մակնշել որպես քաղցկեղածին մթերք։ Համապատասխան դրոշմանիշները կհայտնվեն նաև սուրճի ավտոմատների վրա։

Հայցը ներկայացրել է Թունավոր նյութերի ուսումնասիրման ամերիկյան խորհուրդը։ Նրանք ցանկանում են պատիժ սահմանել այլ վաճառողների և արտադրողների համար, ովքեր չեն զգուշացնում, որ սուրճը ակրիլամիդ է պարունակում՝ քիմիական նյութ, որը քաղցկեղ է առաջացնում։
Ակրիլամիդը քիմիական միացություն է, որը գոյանում է մթերքի ջերմային մշակման ժամանակ և համարվում է քաղցկեղածին։ Ակրիլամիդ են պարունակում նաև տապակած կարտոֆիլը, չիփսերը և այլ մթերքներ, որոնք պատրաստվում են եռացող ձեթի մեջ։








































