Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ամերիկացիները հիասթափվել են կառավարության պնդաճակատությունից

2016թ. հոկտեմբերին կայացել է հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի առաջին պաշտոնական հանդիպումը, որն ավելի շուտ արարողակարգային էր, քան աշխատանքային:

Դեկտեմբեր ամսին եղել է նրանց «գործնական, աշխատանքային» հանդիպումը ՀՀ կառավարությունում, որտեղ քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր: Նրանք կենտրոնացել են հատկապես ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող փոխգործակցության վրա: Վարչապետ Կարեն Կարապետյանը դեսպան Միլսին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը: Նա կարևորել է կոռուպցիոն դրսևորումներ ծնող միջավայրի փոփոխությունը և ներկայացրել, որ բիզնես միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցմանը, լիցենզիաների տրամադրմանը, տարբեր ոլորտներում մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանն ուղղված կառավարության քայլերը միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Դեսպանն էլ ամերիկյան կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակել Հայաստանի կառավարությանը, երկարաձգել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկկողմ համաձայնագրի ժամկետը: Նա հստակ նշել է այն քայլերն ու ծրագրերը, որոնց իրականացման համար ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել: Ավելին, պատրաստակամություն է հայտնել նաև փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական և հարկային բարեփոխումների իրականացման գործում:

ՀՀ վարչապետ-ԱՄՆ դեսպան հերթական աշխատանքային հանդիպումը կայացել է 2017թ. փետրվարին: Վարչապետն ու դեսպանը դարձյալ կենտրոնացել են հակակոռուպցիոն քաղաքականության ու կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հարցերի վրա: Վարչապետի կողմից այդ ուղղությամբ արված աշխատանքների ներկայացումից հետո, ԱՄՆ դեսպանը կառավարության կատարած քայլերի առթիվ գոհունակություն հայտնելով հանդերձ, նշել է, որ «դեռևս անելիքներ կան»: Դեսպանը դարձյալ փոխանցել է այս ոլորտում Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը և խնդրել Կարեն Կարապետյանին ներկայացնելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի գործունեության նպատակին և ուղղություններին վերաբերող մանրամասներ:

Անցած հոկտեմբերին ՀՀ վարչապետ-ԱՄՆ դեսպան հանդիպման քննարկման թեման նույնն էր: Վարչապետի հերթական նույնանման ներկայացումից հետո, դեսպանը ողջունելով կառավարության կողմից հակակոռուպցիոն միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, նշել է, որ վերջին ամիսների ընթացքում ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ են ստացել մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ: Դրանով իսկ, պարոն Միլսը, վարչապետի հետ իրենց սկսած «համագործակցությունից» մեկ տարի անց, բավականին բաց տեքստով ակնարկել է, որ բացառությամբ մաքսային ոլորտի որոշակի փոփոխությունների, մնացած, այդ թվում և դատաիրավական, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի գործունեության, լիցենզիաների տրամադրման, հարկային ոլորտի բարեփոխումների և մյուս բոլոր առումներով արդյունք չկա, կոռուպցիայի դեմ պայքարում, մեծ հաշվով, շարժ չի երևում: Վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը հակակոռուպցիոն պայքարի գործում շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը, նա արել է հետաքրքիր դիտարկում. «Այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման և օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը»:

Օրերս կառավարությունը հաղորդագրություն տարածեց Կարեն Կարապետյան-Ռիչարդ Միլս հերթական հանդիպման վերաբերյալ: Ի տարբերություն վարչապետի և դեսպանի նախորդ բոլոր հանդիպումների, այս անգամ ոչ միայն չի քննարկվել, այլև ընդհանրապես անդրադարձ չի եղել Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն գործունեությանը: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցը բոլոր այս տարիներին ամերիացիների ուշադրության կենտրոնում է, հատկապես այն բանից հետո, երբ համագործակցության առաջարկը եղել է հայկական կողմից: Եվ Կարեն Կարապետյանի կառավարության հետ շուրջ մեկ տարվա ակտիվ աշխատանքից հետո ԱՄՆ դեսպանը «բացահայտ» դժգոհում է պայքարի անարդյունավետությունից: Եվս մի քանի ամիս և ամենահրատապ համարվող հարցը դուրս է մնում հանդիպման օրակարգից, մի բան, որ չէր եղել մինչ այդ: Ինչ կնշանակի դա: Կամ ԱՄՆ կառավարությունը տեսնելով, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն այդպես էլ ի զորու չէ խոսքից գործի անցնելու, այլևս հույսեր չի կապում նրա հետ ու անիմաստ է համարում ավելորդ անգամ հարցը քննարկել, կամ էլ՝ վերջին վարչապետական զարգացումների արդյունքում տեսնելով, որ պարոն Կարապետյանը հարց լուծող վարչապետ չէ, այլ ներկայացուցչական բնույթի սուբյեկտ, դադարել են նրա հետ լուրջ մակարդակի հարցեր քննարկել: Մինչդեռ, նրա կողմից կառավարության ղեկը ստանձնելիս՝ թե՛ դրսում և թե՛ ներսում ապագային միտված լուրջ հաշվարկներ էին արվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում