Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 11-ի առավոտյան Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին:











































