«Սերժ Սարգսյանը իր անվտանգությունը պահելու, իշխանությունը պահպանելու համար փորձում է նոր անվտանգության հայեցակարգ բերել»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ լղոզելով փորձում են կապել ազգային անվտանգության հայեցակարգի հետ, բայց իրականում դա Սերժ Սարգսյանի անվտանգության հայեցակարգ է, որով բոլոր ուժային կառույցները պետք է լինեն իր ենթակայության տակ։
«Ազգային անվտանգության հետ շատ քիչ կապ ունեցող բան է, նույնիսկ ազգային անվտանգության համար մարտահրավեր է Սերժ Սարգսյանի մնալը, որովհետև Սերժ Սարգսյանի կառավարման շարունակությունը ավելի է խորացնելու ճգնաժամը»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ունեցել ենք Ապրիլյան պատերազմ, տարածքային կորուստ, խորացող տնտեսական ծանր վիճակ։
Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ դիմակայության օջախների առկայության վտանգն է ստիպում, որպեսզի Սերժ Սարգսյանը գնա ավելի կենտրոնաձիգ կառավարման՝ չեզոքացնելու համար դիմակայության հնարավոր ճակատները։
Մանրամասները՝ տեսանյութում։