Արքայազններ Ուիլյամն ու Հարրին ժողովրդականության վարկանիշում առաջ են անցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ից։ Այս մասին են վկայում տվյալները, որոնք ստացվել են հունվարի 19-23-ն անցկացված հեռախոսային հարցումից, որին մասնակցել է 1031 մարդ։

Պատասխանողներից պահանջվել է անվանել միապետական դինաստիայի 2-3 անդամի, որոնք նրանց դուր են գալիս առավել։
62 տոկոսն անվանել է արքայազն Ուիլյամին, երկրորդ տեղում արքայազն Հարրին է (58 տոկոս)։ Երրորդ տեղում թագուհին է։

Evening Standart թերթի տվյալներվ՝ արքայազնները ժողովրդականությամբ նկատելիորեն առաջ են անցել իրենց մորից՝ արքայադուստր Դիանային։








































