Իսպանիայի ոստիկանությունը կասեցրել է Եվրոպայում աֆրիկացի կանանց ապօրինի թրաֆիքինգով զբաղվող հանցավոր կազմակերպության գործունեությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ձերբակալվել են 25 նիգերիացիներ, ովքեր կանանց խոստանալով լավ կյանք՝ Արևմտյան Աֆրիկայի այդ երկրից տեղափոխել են Եվրոպա, այնուհետև սպառնալիքներով ու շանտաժով նրանց ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ հաջողվել է կալանել նաև ավելի քան հարյուր ֆուրգոն, որոնք գարեջրի արկղերի ներքո տեղափոխել են շուրջ 5 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր ու շքեղության իրեր:
Օպերացիայի արդյունքում հանցագործներից ազատվել են 5 նիգերիացի կանայք:









































