Գոյության 100 տարվա ընթացքում Stutz Bear Cat-ը ոչ մի անգամ վաճառքի չի հանվել: Stutz Bear Сat-ը լեգենդար Հարի Շտուտցի ստեղծագործությունն է, որն առաջին անգամ է աճուրդի հանվել: Նախնական գինը 1 միլիոն դոլար է:
Այս մոդելը միակն է, որտեղ Bear և Cat բառերն առանձին են գրվում:
Տարիքի համեմատ մեքենան տպավորիչ տեխնիկական հատկություններ ունի՝ 60 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը ժամում 112 կմ արագություն է զարգացնում: Այն ճանաչված է դարձել 70-ականների Bearcats! հեռուստաշոուի շնորհիվ, որի ընթացքում Ռոդ Թեյլորն իր ընկերոջ հետ երթևեկում էր ԱՄՆ-ի հարավ-արևմուտքով 1941թ. արտադրության Stutz Bearcat-ով:










































