ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչպիսին պետք է լինեն երկիր մուտք գործող մարդիկ։

«Մենք ուզում ենք, որ մեր երկիր գան մարդիկ, ովքեր արժանի են և ովքեր կսիրեն մեր երկիրը։ Մենք չենք ուզում վիզային վիճակախաղ»,– հայտարարել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր «Green Card» վիճակախաղի չեղարկման անհրաժեշտության մասին, ինչի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում են հայտնվում այլ պետությունների «ամենավատ» ներկայացուցիչները։









































