Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն մրցակցի հարկի տակ հանդիպեց «Սանդեռլենդ»-ին ու պարտություն կրեց նվազագույն հաշվով:
Մանուել Պելեգրինիի սաներն այս պարտությունից հետո մնացին իրենց 19 միավորով ու ընթանում են 7-րդ հորիզոնականում: Եթե «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» մրցավեճում հաղթեն «կարմիր սատանաներ»-ը, ապա միավորներով կշրջանցեն «քաղաքայիններ»-ին ու վերջիններիս կուղարկեն 8-րդ տեղ:
«Սանդեռլենդ» – «Մանչեսթեր Սիթի»` 1:0
1:0 Բերդսլի (21′)








































